Արձագանքելով մի շարք փորձագետների այն նկատառմանը, որ ՄԱԿ-ում Նիկոլի ելույթը չափից դուրս անատամ էր, և կարիք կար՝ առիթն օգտագոծելու ու ասենք գերիների խնդրի, Բաքվի ռազմատենչ քաղաքականության վերաբերյալ բարձրաձայնելու՝ Անդոնն ասել է,թ ե այսօր մեր նպատակները պետք է միտված լինեն խաղաղության խնդրի լուծմանը: «…բայց հիմա՝ կոշտ, նա էլ՝ մի հատ կոշտ, հետո՝ էլի կոշտ, մի հատ էլ կոշտ… Բա կոնֆլիկտները ե՞րբ են առաջանում»,-հռետորակակ հարցադրում է կատարել Անդոնն ու կոչ արել խոսել այնպես, որ մեզ հասկանան:
Միանգամից հարց է առաջանոմ՝ իսկ հասկանո՞ւմ են: Եթե հասկանային, ապա մի՞թե կշարունակեին սպառնալ, ինչպես դա արել է հենց նոր Իլհամը՝ նախազգուշացնելով Հայաստանին վտանգավոր խաղեր չխաղալ: «Հայաստանը միացել է վտանգավոր խաղերին և չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատմությունը»,-մասնավորապես՝ հայտարարել է Իլհամը՝ միաժամանակ նախազգուշացնելով Արևմոտքին հանգիստ թողնել Հարավային Կովկասը, հանձնվել, գնալ և զբաղվել սեփական գործերով, խնդիրներով:
Հայաստանի անատամ, քստմնելի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Բաքուն արդեն սկսել է հաթաթա տալ արևմտյան տերություններին: Այսինքն՝ Նիկոլն իր նողկալի քաղաքակնաությամբ խաղում է նաև Արևմուտքի հեղինակության հետ, ինչն ամբողջությամբ հերքում է Անդոնի խոսքերի՝ ճշմարտությանը դույզն-ինչ մոտ լինելու հավանականությունը: Խաղաղասիրություն պետք է ցուցաբերվեր նախքան պատերազմը, մինչդեռ այն ժամանակ ինչ-որ մեկն իր անպատասպխանատու, դատարկ հայտարարություններով տվեց Իլհամին իրավունք՝ դիմելու զենքի ուժին ու մարսելու կուլ տվածը:
Մի բան պետք է հստակ լինի՝ թուրքը թուլություն, «խաղաղասիրական» մլավոցներ չի սիրում. սիրում է, երբ իրեն բամփում են: Հենց որ բամփես, ա՛յ այդ ժամանակ միայն նա կարող է մտածել խաղաղության մասին: Բայց մի՞թե թուրքի կողմից ռեժիմով բամփվող «Մորուքը» կարող է մտածել բամփելու մասին. կբամփենք, երբ անհետանա թուրքի բամփածը քաղաքկան դաշտից: